Day: April 9, 2026

Իրանի ժողովրդի արիությունը հաղթեց Թրամփի ահաբերությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազդարարված Իրանի քաղաքակրթության վախճանը հետաձգվեց։ Թեհրանը, Վաշինգտոնը և Թել Ավիվը համաձայնեցին երկու շաբաթով դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Իրանը նույն ժամկետով բացում է Հորմուզի նեղուցը։ Ապրիլի 10-ին Իսլամաբադում կսկսվեն բանակցությունները, որոնք կառաջնորդվեն Իրանի կողմից առաջարկված 10 կետից բաղկացած փաթեթով, որի մեջ ներառված են պատժամիջոցների չեղարկումը, փոխհատուցումների վճարումը և ուրանի հարստացման իրավունքի

Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի արյունոտ խոհանոցի «շեֆ-խոհարարն» է
Որպես ՀՀԿ փոխնախագահ, համարում եմ անհրաժեշտ մեկնաբանել Զոհրաբ Մնացականյանի վերջին հրապարակումը։ Նրա հրապարակումը պարզապես կարդալու առաջարկ չէ, այլ փորձ է շեղել ուղղությունը նրա դերակատարությունից, որը եղել է ճակատագրական Հայաստանի և Արցախի համար՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Իմ կարծիքով, Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։ Այս եզրահանգումը հիմնված է փաստերի վրա, ոչ թե սուբյեկտիվ

Արդշինբանկը ճանաչվել է 2026 թվականի լավագույն փրայվիթ բանկ
Արդշինբանկը ստացել է միջազգային ճանաչում՝ ճանաչվելով «2026 թվականի Լավագույն Փրայվիթ բանկ» Euromoney միջազգային ամսագրի կողմից։ Այս մրցանակը վերահաստատում է բանկի առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում, հատկապես փրայվիթ բանկինգի ծառայությունների ոլորտում։ Գնահատման հիմքում ընկած են ֆինանսական հաստատությունների կողմից մրցանակաբաշխությանը նախորդող 12 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները։ Euromoney-ի փորձագետները բարձր են գնահատել բանկի հաճախորդներին մատուցվող ծառայությունների բարձր որակը,

Սոցիոլոգիական հարցումների վերլուծություն
Իմ կարծիքով, սոցիոլոգիական հարցումներին, հատկապես նախընտրական շրջանում, պետք է մոտենալ զգուշությամբ։ Ինչպես ցույց են տալիս վերջին հրապարակված հարցումները, որոնք հաճախ արտացոլում են հանրության տրամադրությունները, այսպիսի արդյունքները չեն կարող համարվել բացարձակ ճշմարտություն։ Հարցվածների զգուշավորությունն ու անորոշությունը, որոնք հանգեցնում են ճիշտ պատասխան տալուց խուսափելուն, հայտնի երևույթ է մեր հասարակության մեջ։ Քաղաքացիները հաճախ չեն վստահում անանուն լինելու երաշխիքներին