Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • Սոցիոլոգիական հարցումների վերլուծություն
Written by Սոնա Դավթյան09.04.2026

Սոցիոլոգիական հարցումների վերլուծություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Article

Իմ կարծիքով, սոցիոլոգիական հարցումներին, հատկապես նախընտրական շրջանում, պետք է մոտենալ զգուշությամբ։ Ինչպես ցույց են տալիս վերջին հրապարակված հարցումները, որոնք հաճախ արտացոլում են հանրության տրամադրությունները, այսպիսի արդյունքները չեն կարող համարվել բացարձակ ճշմարտություն։

Հարցվածների զգուշավորությունն ու անորոշությունը, որոնք հանգեցնում են ճիշտ պատասխան տալուց խուսափելուն, հայտնի երևույթ է մեր հասարակության մեջ։ Քաղաքացիները հաճախ չեն վստահում անանուն լինելու երաշխիքներին և, հետևաբար, խուսափում են իրական պատասխան տալուց՝ «շառից-փորձանքից հեռու» մոտեցմամբ։ Այս վախը կապված է նաև այն մտահոգությամբ, թե հարցվածների մասին տվյալները ում ձեռքում կարող են հայտնվել։

Այսպիսի հարցումների արդյունքները պետք է վերլուծել համատեքստում։ Օրինակ, վերջին հարցումներում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցությանը վերագրված ձայների տոկոսը (մոտավորապես 24%) մոտ է հանրության իրական տրամադրություններին, սակայն այն չի բավարարում, որպեսզի կուսակցությունը վերարտադրվի սեփական ուժերով։ Այսպիսով, իշխանությունը պրոբլեմներ ունի՝ իշխանության գործիքներ ունենալու համար անհրաժեշտ ձայների քանակը կուտակելու հարցում։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա ընդդիմադիր սեգմենտում առաջին տեղը զբաղեցնում է «Ուժեղ Հայաստանը»։ Սակայն պետք է զգուշանալ, որ ընդդիմադիր ուժերի օգտին տված պատասխանները կարող են լինել շատ անհավասարաչափ և հակասական՝ համեմատած նախորդ հարցումների հետ։ Ընդդիմության դիրքը, իմ դիտարկմամբ, ավելի արդյունավետ է, քանի որ հարցման արդյունքներով ձայների հանրագումարը գերազանցում է «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցությանը։ Այսպիսով, ընդդիմության համար հիմնական խնդիրը և հանրության համար հնարավոր ոգևորող գործոնը ընդդիմության միասնության գաղափարն է։

Մենք տեսնում ենք 4 խոշոր ֆորմատ, որոնք կարող են դառնալ այս միասնության հիմքը․ «Ուժեղ Հայաստան` Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը» և «Միասնության թևերը»։ Եթե այս ուժերին հաջողվի անցնել ԱԺ, նրանց մնում է արդեն ներսում լեզու գտնել և իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագրին»։ Սա աշխատող տարբերակ է, և արդեն ցուցադրվել է մի քանի համայնքներում։

Վերջում պետք է նշել, որ նախընտրական գործընթացները կարող են անցնցում չանցնել՝ որևէ կուսակցության կամ կուսակցությունների չգրանցվելու պատճառով։ Այս դեպքում մնացած ուժերին մնում է կոնսոլիդացնել այդ ուժի ընտրողներին՝ նրանց ձայները չկորցնելու համար։ Ի վերջո, 2021 թվականի ընտրություններում ընտրողների 21 տոկոսը ձայնը տրել էր այն ուժերին, որոնք ԱԺ չանցան, ինչը նշանակում է, որ այդ 21 տոկոսի ձայները փոշիացել են։

You may also like

Ագարակում նշվեց Լեռնագործի և մետալուրգի օրը

20.07.2026

Երևանյան դպրոցից հեռացրին Արցախի հուշարձանը պատկերող նկարը

17.07.2026

Գագիկ Ծառուկյանի հարցը և սպորտային համայնքի լռությունը

08.07.2026

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress