Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • Ագարակում նշվեց Լեռնագործի և մետալուրգի օրը
Written by Սոնա Դավթյան20.07.2026

Ագարակում նշվեց Լեռնագործի և մետալուրգի օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Article

Հուլիսի 18-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Լեռնագործի և մետալուրգի օրվան։ Տոնակատարության նախաձեռնողն ու կազմակերպիչը Մեղրիի տարածաշրջանում գործունեություն ծավալող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որը հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն ձեռնարկություններից և գործատուներից մեկը։

Տոնակատարության պաշտոնական բացումը տեղի ունեցավ կոմբինատի վարչական շենքում, որտեղ բացվեց ընկերության աշխատակիցներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես։ Ցուցադրությունը ներկայացնում էր այն մարդկանց, որոնց ամենօրյա նվիրումն ու աշխատանքը կարևոր ներդրում են ունենում հանքարդյունաբերության և մետալուրգիայի զարգացման գործում։

Գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Ագարակի կենտրոնական հրապարակում, որտեղ անցկացվեց հանդիսավոր պարգևատրման արարողություն։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի լավագույն աշխատակիցներն ու աշխատանքի վետերանները արժանացան պատվոգրերով և շնորհակալագրերով՝ բարձր մասնագիտական պատրաստվածության, բարեխիղճ աշխատանքի և երկարամյա ծառայության համար։

Ոլորտի աշխատողներին շնորհավորելու էին ժամանել համայնքի ղեկավարությունը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը։ Իրենց ելույթներում նրանք բարձր գնահատեցին հանքագործների և մետալուրգների դերը երկրի և տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում՝ շնորհակալություն հայտնելով նրանց նվիրված և պատասխանատու աշխատանքի համար։

Տոնական միջոցառումները եզրափակվեցին մեծ համերգային ծրագրով՝ հայկական շոու-բիզնեսի հայտնի երգիչների և երաժշտական խմբերի մասնակցությամբ։ Երեկոյի գեղեցիկ ավարտը դարձավ տոնական հրավառությունը, որը լուսավորեց Ագարակի երկինքը և անմոռանալի տոնական տրամադրություն պարգևեց քաղաքի բնակիչներին ու հյուրերին։

You may also like

Երևանյան դպրոցից հեռացրին Արցախի հուշարձանը պատկերող նկարը

17.07.2026

Գագիկ Ծառուկյանի հարցը և սպորտային համայնքի լռությունը

08.07.2026

«Հայաստան» դաշինքը կներկայացնի իր դիրքորոշումը խորհրդարանում

06.07.2026

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress