Day: April 20, 2026

Շարասյունը, որը գնում է պարտության քաղաքական պատասխանատվությունը
Այսօրվա դեպի Գյումրի շարժվող ավտոշարասյունը հիշեցնում է ինձ մեկ այլ, ավելի ծանր բեռով շարասյուն։ Այն, որով արցախցիները լքում էին իրենց տները, գյուղերը, գերեզմանները, հիշողությունները։ Այն շարասյունը, որը շարժվում էր ոչ թե ժպիտների, երաժշտության, սրտիկերի, այլ պարտության, էթնիկ զտման և փլուզված կյանքի լռության տակ։ Սակայն այսօրվա տարբերությունն առավել ծանր է։ Այն ժամանակ շարասյունով գնում էին գաղթական

Իշխանությունը շանտաժի գործիք է վերածել պատերազմը
Անցած շաբաթը նշանավորվեց «Հզոր Հայաստան» դաշինքի կողմնակիցների զանգվածային ձերբակալություններով։ Իրավապահ մարմինները թիրախավորեցին ոչ միայն ակտիվիստներին, այլև նրանց, ովքեր ավանդաբար համարվում էին «անձեռնմխելի» էթիկական պատճառներով, այդ թվում՝ նորածինների մայրերին։ ԵՄ մոնիթորինգային խմբի երկիր ժամանելուն զուգընթաց, պատժիչ արդարադատության ուրվագծերը Հայաստանում ավելի ու ավելի ակնհայտ են դառնում։ Որտե՞ղ է սահմանագիծը գծվում ընտրությունների ամբողջականության համար պայքարի և քաղաքական հաշվեհարդարների

Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են Հայաստանը անկախ պետությունից վերածել վերահսկվող տարածքի
«Միասնության թևեր» կուսակցության վարչության անդամ Դավիթ Անանյանը կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում հայտարարեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության հիմնական ուղղությունը Հայաստանի դերի նվազեցումն ու այն անկախ պետությունից վերածելը վերահսկվող տարածքի է։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմում կորուստը, Արցախի կորուստը և անվտանգության համակարգի խոցելիության բացահայտումը հարցեր են առաջացնում՝ կարելի՞ է փրկել պետությունը, և եթե այո, ապա ինչ ճանապարհով։

Թուրքիան վերածվում է Ասիա-Եվրոպա առևտրի հանգրվան՝ օգտվելով Հորմուզի նեղուցի ճգնաժամից
Հորմուզի նեղուցում տեղի ունեցող իրադարձությունների և համաշխարհային էներգետիկ զարկերակի անվտանգության սպառնալիքի ֆոնին Թուրքիան իրեն դիրքավորում է որպես համաշխարհային առևտրի կայունության կղզյակ՝ վերակենդանացնելով «Միջին միջանցք» անվանվող պատմական տրանսպորտային երթուղին։ Այս նախագծի ռազմավարական նշանակությունը Թուրքիայի համար կենսական է, քանի որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության և Հորմուզի նեղուցի փակման սպառնալիքի հետևանքով ապրանքների և էներգակիրների ավանդական տրանսպորտային