Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • Իմ խոսքերը, իմ պատասխանները
Written by Սոնա Դավթյան24.01.2026

Իմ խոսքերը, իմ պատասխանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Article

2020 թվականի ամռանը, երբ հեղափոխական էյֆորիան իր գագաթնակետին էր հասել, ես փորձում էի բացել հայերի աչքերը՝ ինձ համար ոչ միշտ հարմար, բայց անհրաժեշտ ձևաչափով։ Խոհանոցի ֆորմատը պատահաբար չէր ընտրվել, այլ որպես անհրաժեշտ միջոց՝ ուշադրությունը և հայացքը կենտրոնացնելու սպասվող աղետի վրա։

Այդ ժամանակ, երբ ողջ երկիրը տոնում էր «հուլիսյան հերոսամարտի հաղթանակը», ես խոսում էի 2020 թվականի հոկտեմբերի պատերազմի նախաշեմի մասին։ Խոսում էի փաստերով՝ Հորդանանից շուկայականից տասնապատիկ թանկ գնված հնամաշ ՕՍԱ-ԱԿ-ների, առանց հրթիռ ՍՈւ-երի մասին, որոնք հեղափոխականները ներկայացնում էին որպես «80-ականների զենքի ամոթալի էջը» փակելու ապացույց։ Իմ նպատակը զգուշացնելն էր՝ այդ գործարքները բլեֆ են և արժենալու են հազարավոր կյանքեր, քանի որ Արցախն արդեն հռչակվել էր «Հայաստան և վերջ», բանակցությունները տապալված էին, իսկ հետհաշվարկը՝ սկսված։

Այսօր, վեց տարի անց, ես նկատում եմ, որ այս ողբերգական իրադարձությունների շարքը շարունակվում է։ Պարտություն դավաճանված պատերազմում, Արցախյան հազարամյա քաղաքակրության անկում, Գորիսի միջպետական ճանապարհի հանձնում, Ջերմուկի և Սյունիքի բարձունքների օկուպացիա։

Այս ողբերգությունների արանքում, 2021 թվականին, «կրելու» խոստումով լեգիտիմացվեց և վերարտադրվեց Նիկոլն ու նիկոլիզմը, որը վերջնականապես փակեց Ղարաբաղի հարցը։ Քաղաքական դաշտը բաժանվեց քոչարյանականների ու նիկոլականների, և այդ բաժանման պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունը «ապաքաղաքականացավ», որպեսզի վատի ու վատագույնի միջև ընտրություն չկատարի։ Այս բաժանման բենեֆիցիարները երկու հոգի են. մեկը հայ ժողովրդին համոզեց, թե ինչ էլ լինի ինքն իրեն պարտված չի համարելու, մյուսն էլ «չկրելուց» հետո հայտարարեց, թե «պրիզը մեկը չէ, պարտվել են նրանք, ովքեր ԱԺ չեն անցել»։

Այսպիսով, իշխանությունները, իրենց պրոքսիների միջոցով, շարունակաբար ճակատագրում են երկիրը նորանոր աղետների։ Նրանք ձևախեղելով, մանիպուլացնելով և ստելով, հերթ չտալով տիրաժավորում են 6 տարվա հնության և կոնտեքստից հանված մի դրվագ՝ իբր ես ծրար եմ տվել Նիկոլին, իբր ֆինանսավորել եմ նրա «թիմին»։

Ի տարբերություն նիկոլականների և քոչարյանականների՝ ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, չեմ թաքնվում բառերի հետևում ու չեմ մանիպուլացնում։ Ի տարբերություն նրանց, ես սեփական սխալի մասին ինքնակամ խոսելու կամք ու համարձակություն ունեմ։ Իմ բոլոր սխալները մարդկային են։ Ի տարբերություն նիկոլականների՝ հայրենիք չեմ հանձնել, ի տարբերություն քոչարյանականների՝ չեմ ստեղծել հեղափոխության պարարտ գեոպոլիտիկ հող, ինքնամոռաց չեմ փորձել օգտվել հեղափոխությունից, իսկ վերջում չեմ լեգիտիմացրել կապիտուլյացիան և Արցախը հանձնողին։

Ես պարզապես ֆիքսում եմ այս իրողությունը։ Ես հետևում եմ, թե ոնց են նույն երգը երգելով կանգնում հին ու հարազատ փոցխին։ Ես նկատում եմ, որ իշխանությունները, խորհրդարանում խոսելով ամեն ինչից, թեժ քննարկումներ անելով, իրար քաշքշելով, միասին գործուղումների գնում, եվրոպաներում զվարճանալով, պրեմիաներ մեջմեջ անելով՝ անլրջացնելով ամեն ինչ, լռում են Արցախի, արցախահայերի, Բաքվի գերիների, գոյաբանական մարտահրավերների մասին։ Այդ ամենի մասին լռում են։

You may also like

Արդշինբանկը նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործող վարկերի տոկոսադրույքները

06.05.2026

Եվրոպացիների այցը՝ Նիկոլին իշխանության պահելու մի խնդիր է լուծում

06.05.2026

Երևանում կայանալիք գագաթնաժողովի հնարավոր դինամիկան և դրա ազդեցությունը Հայաստանի վրա

28.04.2026

Archives

  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress