Day: July 20, 2026

Written by Սոնա Դավթյան20.07.2026
Ագարակում նշվեց Լեռնագործի և մետալուրգի օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Article
Հուլիսի 18-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Լեռնագործի և մետալուրգի օրվան։ Տոնակատարության նախաձեռնողն ու կազմակերպիչը Մեղրիի տարածաշրջանում գործունեություն ծավալող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որը հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն ձեռնարկություններից և գործատուներից մեկը։ Տոնակատարության պաշտոնական բացումը տեղի ունեցավ կոմբինատի վարչական շենքում, որտեղ բացվեց ընկերության աշխատակիցներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես։ Ցուցադրությունը ներկայացնում էր այն մարդկանց, որոնց