Day: May 6, 2026

Արդշինբանկը նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործող վարկերի տոկոսադրույքները
Արդշինբանկը շարունակում է իր կողմից աջակցել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացմանը՝ առաջարկելով բարելավված ֆինանսավորման պայմաններ և ընդլայնելով բիզնեսի համար հասանելի հնարավորությունների շրջանակը։ Հաճախորդների հետ երկարատև և վստահելի համագործակցությանը մեծ կարևորություն տալով՝ մենք որոշել ենք նվազեցնել մեր հաճախորդներին տրամադրված գործող վարկերի տոկոսադրույքները։ Այսպիսով, բանկի կողմից առաջարկվող վարկերի պարտավորությունների տոկոսադրույքները նվազեցվել են 1 տոկոսային կետով։

Եվրոպացիների այցը՝ Նիկոլին իշխանության պահելու մի խնդիր է լուծում
Հենց այս պահին, Փաշինյանի անհեռատես քայլերը՝ մեզ բոլորիս հերթական պատուհասությունն են բերելու, ցավոք սրա մասին շարքային հայրենակիցը չի գիտակցում, կամ ուղղակի չի ուզում դրա մասին բարձրաձայնել։ Եվրոպացիների այս այցը, ինչքան էլ Փաշինյանը փորձի ներկայացնել «աննախադեպ» ու «պատմական», բացառապես մի խնդիր է լուծում․ ամեն գնով Նիկոլին պահել իշխանության, և հանձինս նրա Հայաստանում ստեղծել մաքուր հակառուսական կենտրոն։