Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • Եվրոպացիների այցը՝ Նիկոլին իշխանության պահելու մի խնդիր է լուծում
Written by Սոնա Դավթյան06.05.2026

Եվրոպացիների այցը՝ Նիկոլին իշխանության պահելու մի խնդիր է լուծում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Article

Հենց այս պահին, Փաշինյանի անհեռատես քայլերը՝ մեզ բոլորիս հերթական պատուհասությունն են բերելու, ցավոք սրա մասին շարքային հայրենակիցը չի գիտակցում, կամ ուղղակի չի ուզում դրա մասին բարձրաձայնել։ Եվրոպացիների այս այցը, ինչքան էլ Փաշինյանը փորձի ներկայացնել «աննախադեպ» ու «պատմական», բացառապես մի խնդիր է լուծում․ ամեն գնով Նիկոլին պահել իշխանության, և հանձինս նրա Հայաստանում ստեղծել մաքուր հակառուսական կենտրոն։

Ասածս ապացուցելու համար պետք է ընդամենը նայել, թե րոպեներ առաջ ի՞նչ հակառուսական «բոցաշունչ» ելույթ ունեցավ Զելենսկին մարզահամերգայինում։ Սրան էլ կարող ենք հավելել Տիխանովսկայային Երևանում դասախոսություն կարդալու դրվագը և պատկերը դառնում է պարզ ու հասկանալի։

Այսինքն ևս մեկ անգամ համոզվում ենք, որ 2018-ին տեղի ունեցած «գունավոր հեղափոխության» արմատներն ուր են գնում, տեսնում, թե այսօր ՀՀ-ում պաշտոնյաներն ինչ խոսույթ են ունեցել, ինչով են զբաղվել մինչև 2018-ը, ինչ ակցիաներ են կազմակերպել ու իրականացրել, և այսօր ինչ «սաստավ» են կանչել (Սանդուն էլ ձեզ նվեր) և կհասկանանք, թե ուր է տանում Փաշինյանը Հայաստանը։

Ներկայումս տեղի ունեցող այս տեսարանները Փաշինյանին հունիսի 7-ին լրացուցիչ ընտրազանգված ապահովելու խնդիր լուծելուց բացի, Հայաստանի համար ոչ մի էական շոշափելի արդյունք իր մեջ չի պարունակում։ Ընդամենը որշակի չկողմնորոշված մարդիկ տեսնելու են այս գեղեցիկ շոուն, որոշակի ոգևորվածություն են ապրելու և հունիսին իրենց ձայնը տալու են ՔՊ-ին՝ չհասկանալով, որ այդ կերպ ՀՀ ինքնության վրա վերջնականորեն դնում են տապանաքար։

Ըստ էության՝ իշխանությունը փորձում է արտաքին ակտիվությունը ներկայացնել որպես ներքին հաջողություն՝ ստեղծելով «պատմական պահի» տպավորություն։ Սա հիշեցնում է ուշ խորհրդային շրջանի մեխանիզմները, երբ արտաքին հանդիպումները և հայտարարությունները ներմուծվում էին որպես ներքին լեգիտիմության աղբյուր։ Հարկ է նշել, որ նման մոդելը աշխատում է միայն այն դեպքում, երբ արտաքին արդյունքները նյութական են՝ ներդրումներ, անվտանգային պայմանագրեր, շոշափելի տնտեսական օգուտներ, հակառակ դեպքում այն արագորեն բացահայտվում է որպես շոու՝ զրո քաղաքականություն։

Հայաստանը կանգնած է այն վտանգի առաջ, որ կարող է միաժամանակ թուլացնել իր ավանդական անվտանգային կապերը՝ առանց նորերի լիարժեք կառուցման, և ներգրավվել մեծ խաղացողների մրցակցության մեջ՝ առանց այդ մրցակցությունը կառավարելու համար բավարար ռեսուրսների։ Ողջ գործընթացը մեծապես ծառայում է ներքին լսարանների մոբիլիզացիային՝ քողարկելով այն փաստը, որ հստակ ձևակերպված և հաշվարկված ռազմավարություն այս պահին տեսանելի չէ։

You may also like

Արդշինբանկը նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործող վարկերի տոկոսադրույքները

06.05.2026

Երևանում կայանալիք գագաթնաժողովի հնարավոր դինամիկան և դրա ազդեցությունը Հայաստանի վրա

28.04.2026

«Այբ» կրթական հիմնադրամի 20-ամյակը նշելու համերգը դարձավ երաժշտության, կրթության և ապագայի խորհրդանշական միավորման տոն

27.04.2026

Archives

  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress