Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը հակասահմանադրական է և ոչ լեգիտիմ
Written by Սոնա Դավթյան07.04.2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը հակասահմանադրական է և ոչ լեգիտիմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Article

Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության նախընտրական ծրագիրը հակասահմանադրական է և ոչ լեգիտիմ։ Այս գնահատականը տվեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ վերլուծելով կուսակցության համաժողովում ներկայացված նոր ծրագիրը։

Սուրենյանցի կարծիքով, ծրագրի հակասահմանադրական լինելու հիմնական պատճառը եկեղեցու և պետության տարանջատվածության սկզբունքի անտեսումն է։ «Այդ ծրագիրը հակասահմանադրական է հենց այն պատճառով, որ անտեսելով այդ հիմնարար սկզբունքը, դրանում առաջ է մղվում վեհափառի փոփոխության հարցը»,– նկատում է վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա ծրագրում այն հիշատակվում է միայն մեկ անգամ՝ 97-րդ կետում, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 10 000 ընտանիքների բնակապահովման մասին։ Սուրենյանցը նշում է, որ 2026 թվականի ծրագիրը զգալիորեն տարբերվում է 2021 թվականին ներկայացվածից։ Նոր ծրագրում տեղ են գտել Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի թեզերը, որոնցից էլ առանձնանում է Ղարաբաղյան շարժումը չշարունակելու պարտավորությունը։

«Մի քաղաքական ուժ, որն իր քաղաքականությամբ նպատակային ձևով կործանել է Արցախը և փակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը, չէր էլ կարող այլ բան գրել։ Հազիվ թե ակնկալեինք, որ ՔՊ–ն ամրագրելու կամ բարձրացնելու է սեփական պատասխանատվության խնդիրը Արցախի հարցում»,– նշում է Սուրենյանցը։

Նա ընդգծում է, որ խաղաղության ու պատերազմի կեղծ երկընտրանքը քաղաքական օրակարգ բերելով՝ իշխանությունը փորձում է ասոցացվել խաղաղության հետ, իսկ ընդդիմադիրներին ներկայացնել իբրև պատերազմի ուժեր՝ այդ կերպ շահելով հանրային վստահությունը։ Սուրենյանցը համարում է այս թեզը շատ խոցելի, քանի որ, ըստ էության, հաստատված խաղաղություն չկա, և Փաշինյանն առնվազն ինքն իրեն հակասում է՝ խոսելով խաղաղության մասին և միևնույն ժամանակ այդ նույն խաղաղության գոյությունը կամ չգոյությունը առաջիկա ընտրություններով պայմանավորելով։

Ներքին անվտանգության համատեքստում ՔՊ–ի ծրագրում շեշտը դրվում է հիմնականում Սահմանադրության փոփոխության վրա, մինչդեռ, վերլուծաբանի համոզմամբ, Սահմանադրությունը դրա հետ որևէ կապ չունի։ Նրա կարծիքով, ներքին անվտանգության գլխավոր սպառնալիքը հասարակության մեջ բաժանարար գծեր դնելն է։

«Իսկ դա հենց այս իշխանությունն է արել։ Բոլոր հնարավոր բաժանարար գծերն առաջացել են այս իշխանության ժամանակ՝ նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ, հեղափոխականներ-հակահեղափոխականներ, եկեղեցու պաշտպաններ և հակառակորդներ, արցախցիներ-հայաստանցիներ։ Ավելին ասեմ. հասարակության նման բևեռացման պայմաններում նոր Սահմանադրություն չի էլ կարող ընդունվել, որովհետև Սահմանադրությունը հասարակական համաձայնության արգասիք պիտի լինի, և ոչ թե Սահմանադրությունը պիտի ընդունենք, որ ներքին կայունություն ապահովենք»,– նկատում է Սուրենյանցը։

Հայաստան–սփյուռք հարաբերությունների վերաֆորմատավորման թեզը վերլուծաբանը համարում է անիրական։ Նրա խոսքով, գործող իշխանության թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության հիմքում վետոն է պատմական հիշողության վրա և սեփական անցյալի ուրացումը։

Նախընտրական ծրագրի համաձայն՝ ՌուսաստանիԴաշնության հետ ՔՊ–ն նախատեսում է «փոխշահավետ և կառուցողական» հարաբերություններ՝ զուգահեռ շարունակելով ԵՄ–ին անդամակցության գործընթացը։ Սուրենյանցը այս թեզը «դատարկ արձանագրում» է համարում՝ հիշեցնելով, որ Փաշինյանի վերջին մոսկովյան այցի ընթացքում ռուսական կողմից հստակ արձանագրվեց, որ Հայաստանը սպառել է մանևրելու այդ հնարավորությունը և հասել է անշրջելիության կետին։

Վերլուծաբանի բնորոշմամբ՝ վարչապետի այցը ցույց տվեց, որ Հայաստանի նկատմամբ վստահության ճգնաժամ կա։ Ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս գործընկեր երկրների հետ հարաբերություններում։ Պատճառը, նրա խոսքով, դարձյալ Փաշինյանի վարած քաղաքականությունն է, որը միտված է եղել ոչ թե նոր դաշնակիցներ ձեռք բերել, այլ հաստատել իշխանական մոնոպոլիան։

You may also like

Արդշինբանկը նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործող վարկերի տոկոսադրույքները

06.05.2026

Եվրոպացիների այցը՝ Նիկոլին իշխանության պահելու մի խնդիր է լուծում

06.05.2026

Երևանում կայանալիք գագաթնաժողովի հնարավոր դինամիկան և դրա ազդեցությունը Հայաստանի վրա

28.04.2026

Archives

  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress