Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • Վահե Դավթյան․ ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՏՆՈՒՄ Է՝ ԱՌԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ
Written by Սոնա Դավթյան27.03.2026

Վահե Դավթյան․ ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՏՆՈՒՄ Է՝ ԱՌԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Article

Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի՝ նախորդ տարվա 4200 ԱՄՆ դոլարի համեմատ։ Սա ցավալի փաստ է, որը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկանգամյա երևույթ, այլ որպես համակարգային խնդրի ախտանիշ։

Պարտքը աճում է մի տնտեսությունում, որտեղ գնալով քայքայվում է արդյունաբերական բազան և թուլանում ժողովրդագրական դինամիկան։ Սակայն ամենահոգնեցնողը այն է, որ այս պարտքը չի վերածվում տնտեսական արդյունքի։

Չկա որակական տնտեսական փոփոխություն։ Չկա արտադրողականության աճ։ Չկա հավելյալ արժեք ստեղծող ճյուղերի զարգացում։ Բացեք վերջին տարիների տնտեսական վիճակագրությունը և կտեսնեք, որ ցուցանիշները հիմնականում մնում են անփոփոխ։

Այսպիսով, կապիտալ ծախսերի հիմնական մասը, որոնց արդյունքները պետք է դառնան տնտեսական աճի հիմնաքարը, փաստորեն վատնվում է։ Մեր աչքի առաջ քանդվում է ասֆալտը, արագ քայքայվում են ենթակառուցվածքները, իսկ կառուցվում են ցուցադրական, բայց անկենսունակ նախագծեր։

Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի։ Պարտքը դառնում է ոչ թե զարգացման ռեսուրս, այլ քաղաքական գործիք՝ բյուջեի անցքերը փակելու, պետության սոցիալական ֆունկցիան կատարելու և կարճաժամկետ ՛՛արդյունքներ՛՛ ցույց տալու համար։

Այո, debt-to-GDP հարաբերակցությունը դեռ չի անցնում կարմիր գիծը՝ 47,3%՝ սահմանված 50% թիրախային ցուցանիշի պայմաններում։ Բայց սա մակերեսն է։ Խորքում ձևավորվում է իրական ռիսկը՝ պարտքի բեռը տեղափոխվում է բիզնեսի, տնային տնտեսությունների և ապագա հարկատուների վրա՝ առանց համապատասխան տնտեսական վերադարձի։

Որքան երկար շարունակվի այս մոդելը, այնքան ավելի թանկ է լինելու դրա հետևանքների գինը։ Այս պարտքը, որը պետք է ծառայեր որպես ներդրում ապագային, փաստորեն դառնում է ապագայի սպառողների վրա դրված ծանր բեռ։

You may also like

Ագարակում նշվեց Լեռնագործի և մետալուրգի օրը

20.07.2026

Երևանյան դպրոցից հեռացրին Արցախի հուշարձանը պատկերող նկարը

17.07.2026

Գագիկ Ծառուկյանի հարցը և սպորտային համայնքի լռությունը

08.07.2026

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress