
Ինչպես ձևավորել ներդրումային մշակույթ տեխնոլոգիական ոլորտում
Ամերիաբանկը իր Investor’s Day միջոցառման շրջանակում կազմակերպել է հատուկ հանդիպում տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար՝ նվիրված ներդրումային մշակույթի ձևավորմանը, ֆինանսական գրագիտության բարձրացմանը և տեխնոլոգիական համայնքի ներուժի օգտագործմանը։
Իր բրոքերային թիմի միջոցով բանկը ներկայացրեց ներդրումային հիմնական հասկացությունները, ռազմավարությունները և տեղական ու միջազգային շուկաների միտումները։ Այս միջոցառումը ներկայացված է որպես բանկի կողմից կազմակերպվող շարք, որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց և խթանել փորձի փոխանակումը։
Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը նշեց, որ բանկը ստանձնել է պատասխանատու առաքելություն՝ նպաստելու երկրում գրագետ ներդրումային մշակույթի ձևավորմանը։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների վերլուծական մտածելակերպը, նորարարության նկատմամբ հետաքրքրությունը և ընդհանուր առմամբ՝ ոլորտի զարգացման միտումները դարձնում են այն ներդրումային մշակույթ ձևավորող հիմնական ուժ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներդրումներ կատարելու հիմնական հարցերը, ինչպիսիք են՝ սկսելու ժամանակը և սկսնակ ներդրողների ամենատարածված սխալները։ Քննարկվեց նաև գումարի կառավարման հմտության կարևորությունը՝ որպես ներդրումային հաջողության հիմնասյուներից մեկը։
Ամերիաբանկն ավելի քան 250 տեխնոլոգիական ընկերություն միավորող Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ)-ի անդամ է։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը նշեց, որ Ամերիաբանկի և կառույցի գործընկերության գործնական արդյունքներից է Հայաստանում առաջին անգամ թողարկված ազդեցության պարտատոմսերի հասանելիությունը MyInvest հարթակում։
ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը կարևորեց MyInvest հարթակը, որի միջոցով հնարավոր է ապահովել 48 ֆինանսական շուկաների շուրջ 70 հազար բաժնետոմս, միջազգային և հայկական շուկայի պարտատոմսեր, եվրաբոնդեր, բորսայական ներդրումային ֆոնդեր (ETF-ներ) և այլ ֆինանսական գործիքների հասանելիությունը։
ԱՏՁՄ փոխտնօրեն Էդիտա Ղազարյանը հավելեց, որ Ամերիաբանկը կիսում է կառույցի տեսլականը՝ Հայաստանը դարձնել տեխնոլոգիական ուժային կենտրոն։ Նա նշեց, որ համագործակցությունը սկսվել է մի քանի միջոցառումների կազմակերպումից և «Արմաթ» ինժեներական աշխատանոցների հարցումից, սակայն կառույցն այս ամենով չի սահմանափակվում՝ հույս ունենալով առաջիկայում ավելի խորը և ռազմավարական համագործակցության։
Investor’s Day միջոցառումների շարքը շարունակական է։ Հաջորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 30-ին, որի շրջանակում կներկայացվի պարտատոմսերի հայկական շուկան։
You may also like
Archives
Calendar
| M | T | W | T | F | S | S |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | |||||


