
Հայաստանի էներգետիկ վերափոխումը 2026 թվականին ունեցել է հետընթաց
Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի վերափոխման ինդեքս-2026» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2026 թվականին 120 երկրների շարքում զբաղեցնում է 65-րդ տեղը։ Այս ցուցանիշը 1.3 միավորով ցածր է նախորդ տարվա արդյունքից, ինչը վկայում է էներգետիկ վերափոխման գործընթացում ունեցած հետընթացի մասին։
Զեկույցի հիմնական եզրահանգումներից մեկը «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի զգալի անկումն է, որը կազմում է 3.3 միավոր։ Այս անկումը հիմնականում պայմանավորված է «Ֆինանսներ և ներդրումներ» ուղղությամբ ցուցանիշի կտրուկ նվազումով։ 2025 թվականին այս ցուցանիշը կազմում էր 59.9 միավոր, իսկ 2026-ին նվազել է մինչև 51.5։ Այս անկումը պայմանավորված է «Մաքուր էներգետիկայում ներդրումներ (ՀՆԱ-ի %)» ցուցանիշի 24 միավորով անկմամբ, որը գնահատում է վերականգնվող էներգետիկայի, միջուկային էներգետիկայի, ջրածնային տեխնոլոգիաների և այլ կապակցված ոլորտներում ներդրումների ծավալը։
Անկում է արձանագրվել նաև «Ենթակառուցվածքներ» ուղղությամբ՝ 46.5-ից մինչև 41.7 միավոր, ինչը պայմանավորված է «Վերականգնվող էներգիայի հզորությունների աճ» ցուցանիշի 13.5 միավորով նվազումով։ «Նորարարություններ» ուղղությամբ արձանագրվել է 0.8 միավորով անկում՝ 24.5-ից մինչև 23.3։
Հայաստանի վարկանիշային դիրքը համաշխարհային աղյուսակում նույնպես վատթարացել է։ 2026 թվականին երկիրը նահանջել է 7 հորիզոնականով՝ զբաղեցնելով 65-րդ տեղը։ Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին Հայաստանի վարկանիշը 2017 թվականի համեմատ 12 հորիզոնականով է նվազել։
Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի ԷՎԻ-ն 2.2 միավորով ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, իսկ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսը՝ 4.4 միավորով։ Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե ներկայիս էներգետիկ համակարգի վիճակն է, այլ դրա հետագա զարգացման համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը՝ ֆինանսական, ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական հիմքերի ամրապնդումը։
Վերլուծության համաձայն՝ Հայաստանի համեմատաբար ուժեղ կողմը բնական գազի ցածր գինն է, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման պայմաններում այս առավելությունը կարող է վերածվել խոցելիության։
You may also like
Archives
Calendar
| M | T | W | T | F | S | S |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
| 28 | 29 | 30 | ||||


