Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՐՏԱՔԱԼԸ՝ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆԻՆ ՀԱՄԱՐ ՕՐԻՆԱԳԻԾԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՆՈՒՄԸ
Written by Նանե Հարությունյան21.01.2026

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՐՏԱՔԱԼԸ՝ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆԻՆ ՀԱՄԱՐ ՕՐԻՆԱԳԻԾԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՆՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Article

Իմ տեսակետով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրինագիծը, որը նախատեսում է հնարավորություն ստեղծել պետական հուշարձանների ցանկերում ներառված պաշտամունքային կառույցների օտարման համար, ավելի շատ վարկաբեկման միտում ունի, քան իրական խնդիր լուծելու։

Այս նախագիծը, որը պահանջում է Կառավարության համաձայնություն ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարման համար, ստեղծում է տպավորություն, թե Մայր աթոռը կարող է նույնիսկ պաշտամունքային շինություն վաճառելու համար պատրաստ է։ Սա, սակայն, հակասում է Մայր աթոռի կողմից միշտ պաշտպանվող դիրքորոշմանը, որ պաշտամունքային շինությունները չեն կարող վաճառվել։ Իրականում, նման նախադեպ Մայր աթոռի պատմության մեջ չի եղել։

Այս իրավիճակը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Պետք է հիշել, որ նախկին ԽՍՀՄ ժամանակահատվածում բռնազավթվել են Մայր աթոռի բազմաթիվ եկեղեցիներ և պաշտամունքային շինություններ։ Այսօր այդ շինությունները գտնվում են Հայաստանի պետության հաշվեկշռում, և իրականում պետք է վերադարձվեն իրենց իրավահասարակին՝ Մայր աթոռին։

Այսպիսով, ես այս նախագիծը համարում եմ ինքնանպատակ և քարոզչական բացասական ֆոն ստեղծելու համար իրականացվող միջոցառում։

Երբեմնի հեղինակների կողմից առաջարկվող այն դիտարկումը, թե մի օր Մայր աթոռը կարող է որոշել եկեղեցի նվիրել, ասենք, Նախիջևանի թեմին, ինչպես, օրինակ, Գեղարդից ինչ-որ մասունք են նվիրել Ռուս ուղղափառ եկեղեցուն, ես չեմ կարող մեկնաբանել նրանց երևակայությունները։ Սակայն, եթե նրանք ցանկանում են նման օրինագիծ ընդունել, նրանք պետք է առաջին հերթին ներկայացնեն մեկ փաստ՝ ցույց տան, որ եղել է նման գործարք, որի կրկնությունը նրանք փորձում են կանխել։ Բայց նման բան իրենք չեն կարող ցույց տալ, քանի որ նման դեպքեր չեն եղել։

Ինչ վերաբերում է Սուրբ Գեղարդի մասին նշված դեպքին, ապա պարզաբանումը հստակ է՝ խոսքը մանրաթելի մասունքի մասին է, և նման նվիրատվություններ, փոխանակումներ քույր եկեղեցիների միջև ընդունված պրակտիկա են։ Ռուս եկեղեցին էլ իր հերթին տրամադրել է բազմաթիվ սրբերի մասունքներ, որոնք պահպանվում են Մայր աթոռում։

Եթե նման սահմանափակումներ են ուզում կիրառել, ապա իմ կարծիքով, ավելի լոգիկական կլինի սկսել Հայաստանի տարածքից՝ սահմանափակելով, որ պետությունը չհանձնի այդ տարածքները։ Այս հարցում իրենք ունեն անելիքներ, և դրա նախադեպերը բազմիցս են ցույց տրվել։

You may also like

ԲԱՑԱՌԻԿ ԶՐՈՒՅՑ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.05.2026

Հունիսի 7-ի ընտրությունները ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ Սյունիքի ապագայի ճակատագրական ջրբաժանն են

15.05.2026

Ամերիկյան լրագրողներ. Փաշինյանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանում անհավատարիմ բիզնեսի դեմ

14.05.2026

Archives

  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress