Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • Ժամանակավոր հրադադարի ժամանակավոր չեզոքությունը և ռիսկերը
Written by Նանե Հարությունյան09.07.2026

Ժամանակավոր հրադադարի ժամանակավոր չեզոքությունը և ռիսկերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Article

Երկու շաբաթ առաջ ես գրում էի, որ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված հուշագրին՝ իրատեսական չէ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն փնտրելը։ Պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ը որպես գերտերություն՝ չի ցանկանա նահանջել այս տարածաշրջանում ունեցած իր ռազմավարական նպատակներից ու գլոբալ մտահաղացումից։ Ի վերջո, հո Իսրայելի «սիրուն աչքերի համար» չի՞ հարվածում ԱՄՆ-ը։ Փաստացի, ոչ միայն ԱՄՆ-ի ու Իսրայելի, այլ նաև Պարսից ծոցի այլ երկրների շահերը ժամանակի այս փուլում համընկել են։

Իսկ Իրանը՝ որպես տարածաշրջանային ազդեցիկ պետություն, իր հազարամյա պետականության ավանդույթների առկայությամբ, չի կարող իրեն թույլ տալ հեշտությամբ ու անկռիվ նահանջել իր ազգային շահերից ու կարմիր գծերից։

Այս ամենի հետ մեկտեղ, եթե ընդունենք ի գիտություն, որ Իսրայելն իր լոբբիստական մեծ կարողություններով շարունակում է պնդել Իրանի միջուկային ծրագրի անընդունելի լինելը, ապա սկսված բանակցությունների ընթացքը (որքանով, որ հասանելի է)՝ դեռևս հուսադրող չի դառնում։

Երեկ ուշ գիշերվանից սկսված ռազմական հարվածները դրա վկայությունն են։ Ամերիկացիները ռմբակոծել են Իրանի Իսլամական Հանրապետության ծովափնյա շրջաններում տեղակայված ռազմական օբյեկտները։ Նախագահ Թրամփն իր սոցիալական հարթակում հայտարարել է, որ դրանք պատասխան են նախօրեին Պարսից ծոցում առևտրային նավերի վրա Իրանի կողմից իրականացված հարձակումներին։ Նա նաև պնդել է, որ եթե իրանցիները չդադարեցնեն իրենց գործողությունները՝ հետևանքներն ավելի ծանր կլինեն։ Ի պատասխան՝ Իրանից հայտարարել են, որ վրեժը սարսափելի կլինի։

Ահա այսպիսի պատերազմավտանգ «բանակցություններ» են ընթանում հայտարարված 60-օրյա հրադադարի ժամանակ։

Վերջերս մի առիթով գրել էի, որ ՌԴ-ՆԱՏՕ բաց պատերազմի շունչն արդեն նկատելի է եվրոպական տարածաժրջանի մի շարք երկրների գործողություններում։ Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի համատեղ հայտարարություններից ու հետագա գործընթացից պետք է հետևություններ անել։

Վերլուծելով փոփոխվող աշխարհում առկա կոնֆլիկտների վերսկսման ու փոխկապակցված շահերի բախման հավանականությունները՝ չի բացառվում, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ռազմական զարգացումները շղթայական ռեակցիայով ավելի լայն էսկալացիա ունենան։

Աստված մի արասցե, այս ամենը որևէ կերպով իրականություն դառնան… Եվ ո՞րն է լինելու Հայաստանի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չներքաշվող չեզոքության երաշխավորը։ Եվրոպա՞ն, Ռուսաստա՞նը, ԱՄՆ-ը՞, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը թե՞ սեփական հասարակությունն անվերջ պառակտող ու ներքին «թշնամու» կերպարներ հորինող Փաշինյանը։

Այս ամենի, մեր երկրի ու ժողովրդի ապագա անելիքների մասին լրջորեն մտածել է պետք։ Նաև ի նկատի ունենաք, որ հայկական համայնքներ ունենք վերոնշյալ տարածաշրջաններում։

You may also like

Թուրքական աջակցությամբ Փաշինյանի ռեժիմը թիրախում ունի Հայ Առաքելական եկեղեցին

09.07.2026

Ի՞նչ է արել ընդդիմությունը։ Որոշակիության բացակայությունը և միավորման անհնարինությունը

09.07.2026

Եկատերինբուրգյան հանդիպումը բացահայտեց Երևանի և Մոսկվայի միջև վստահության խոր ճգնաժամը

08.07.2026

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress