
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
30 սեպտեմբերի դրությամբ Ամերիաբանկի կորպորատիվ բիզնեսի վարկային պորտֆելը կազմել է 943 մլրդ դրամ՝ ցուցաբերելով տարեկան աճի շուրջ 33% տեմպ։ Այս աճի շնորհիվ Բանկը շարունակում է զբաղեցնել Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողի դիրքը՝ առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ տեղական և միջազգային ընկերություններին։
Հատկանշական է, որ արդեն 31 հոկտեմբերի դրությամբ Բանկի կորպորատիվ պարտավորությունների համախառն պորտֆելը, որը ներառում է լիզինգ, ֆակտորինգ, բանկային երաշխիքներ և ակրեդիտիվներ, գերազանցել է 1 տրիլիոն դրամը։ Այս ցուցանիշը բացառիկ է Հայաստանի բանկային համակարգում։
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված է և ընդգրկում է տնտեսության հիմնական ճյուղերը՝ շինարարություն, գյուղատնտեսություն, մեծածախ և մանրածախ առևտուր, հանքարդյունաբերություն, էներգետիկա, հեռահաղորդակցություն, կեցություն և հանրային սնունդ, ծառայություններ և այլն։
«Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցությունը և ներդնում ենք բոլոր ջանքերը՝ ապահովելու վերջիններիս դրական փորձառությունը համագործակցության բոլոր փուլերում։ Մենք ձգտում ենք ապահովել արագ, ճկուն և անհատականացված սպասարկում՝ հիմնված մեր հաճախորդների կարիքների խորքային ուսումնասիրության վրա։ Մեկ տրիլիոնի շեմի հատումը մեզ համար ոչ միայն նոր բարձունքի նվաճում է, այլև պարտավորեցնող արդյունք՝ շարունակելու աջակցել հայկական բիզնեսի կայուն աճին և տնտեսության զարգացմանը՝ առաջարկելով ֆինանսավորման նորարար լուծումներ»,- նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, որը հանդիսանում է ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության շրջանակում Բանկը շարունակաբար ներդնում է և կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ՝ բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
You may also like
Archives
Calendar
| M | T | W | T | F | S | S |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | |||||


