Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԿՏԻԿԱՅԻՑ ԱՆՑՆԵԼ ՍՏՐԱՏԵԳԻԱՅԻ
Written by Նանե Հարությունյան08.01.2026

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԿՏԻԿԱՅԻՑ ԱՆՑՆԵԼ ՍՏՐԱՏԵԳԻԱՅԻ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Article

Արձագանքում ենք, ռեակցիա ենք տալիս, սպասում հաջորդ կիրակիին։ Ջղաձգվում ենք ադրբեջանական բենզինից, իշխանության մարտահրավերներից, մշակութային գործիչ կոչեցյալների բարոյական և արժեքային ստորոտներում քոչելու մակարդակից, Մայր Աթոռի դուռը ջարդողներից, մանր ու խոշոր չինովնիկների վարքից, բարքից, խոսքից, բնույթով ավտորիտարացող, բայց ժողովրդավար խաղացող իշխանությունից և սպասում. սպասում հերթական հարձակման, սպասում հերթական խզման արարին, հերթական ասպատակությանը, հերթական կիրակիին։

Ամեն բան սկսվում է ճիշտ որակումից։ ՀԱԵ-ի դեմ կատարվողը վաղուց արշավ չէ այլ հալածանք, ծրագրավորված ՀԱԼԱԾԱՆՔ։ Անհրաժեշտ է տակտիկայից անցնել ստրատեգիայի։

Տակտիկան և ստրատեգիան տարբերակվում են ոչ միայն ժամանակային հորիզոնով, այլ՝ քաղաքական ենթագիտակցությամբ ու կամքի աստիճանով։ Տակտիկան արձագանք է, ստրատեգիան՝ օրակարգ։ Տակտիկան պաշտպանում է տվյալ կետը, ստրատեգիան փոխում է խաղի դաշտը, փոխում է խաղի կանոնները և ուժերի հարաբերակցությունը։

Դեկտեմբերի 18-ի Մայր Աթոռի պաշտպանությունը տակտիկական էր՝ անհրաժեշտ, պարտադիր, արդարացված և հաջողված։ Դա դիմադրություն էր, ինքնապաշտպանություն, ճնշման և ոտնձգության պայմաններում։ Այդ օրը, սակայն, բացահայտվեց մի շատ ավելի կարևոր ճշմարտություն՝ երբ խնդիրն անվանվում է իր իրական անունով, երբ նպատակը հստակ է, երբ տեղի է ունենում մոբիլիզացում այդ նպատակի շուրջ, լուծումը դառնում է ոչ միայն հնարավոր, այլ՝ անխուսափելի։ Սա ուժի փորձություն չէր, սա կամքի փորձություն էր և իշխանության և դիմադրության համար։ Նրանց ուժերի հարաբերակցությունն այլևս անէական էր։ Նույնիսկ, եթե այդ օրը դիմադրողների թիվը իշխանականներից երկու անգամ պակաս լիներ՝ նրանք կրկին ձախողվելու էին, որովհետև դիմադրողների էներգիան, մոտիվացիան և հավատը անգամներով ուժեղ էր ու պինդ։

Բայց հենց այստեղ է սկսվում ստրատեգիական սահմանը, որից այն կողմ այլևս տակտիկան մտնում է ստագնացիայի փուլ։ Պաշտպանությունը, եթե դառնում է պերմանենտ վիճակ, վերածվում է սպասման։ Իսկ սպասումը քաղաքականության մեջ ամենավտանգավոր և ամենախոցելի դիրքն է։ Սպասողը միշտ ուշանում է, սպասողը միշտ խաղում է ուրիշի խաղը և ուրիշի օրակարգով։

Ստրատեգիան չի կարող կառուցվել «հերթական հարձակման սպասման» տրամաբանությամբ։ Դա նշանակում է հաշտվել ճնշման հետ, ընդունել հակառակ կողմի խաղի կանոնները և ապրել մշտական վտանգի տակ։ Այդ մոդելում նույնիսկ ամենահաջող պաշտպանությունը ժամանակավոր է, որովհետև նախաձեռնությունը մնում է մյուս կողմի ձեռքում, իսկ նախաձեռնությունը քաղաքականության մեջ ամեն ինչ է։

Նկարում Հովհաննավանքն է և այն այստեղ պարզապես վանք չէ, պարզապես հոգևոր տարածք չէ։ Այն ստրատեգիական իմաստ ունեցող նպատակ է, արժեքային և քաղաքական հանգույց։ Դրա վերադարձը առաջանցիկ քայլ է, որը կարող է կտրել պերմանենտ պաշտպանության փակ շրջանը։ Դա անցում է պաշտպանությունից դեպի նախաձեռնություն, սպասումից դեպի օրակարգի ձևավորում, պաշտպանությունից հակահարձակում։ Սա հակահարձակում է ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական, ինստիտուցիոնալ և արժեքային իմաստով և ճակատի շեղում Մայր Աթոռից, ճակատի և էպիկենտրոնի փոփոխում։

Ստրատեգիական մտածողությունը սկսվում է հենց այստեղից։ Նախ դրվում է նպատակն ու խնդիրը, հետո ձևավորվում քաղաքական կամքը, հանրային համախմբումը և լեգիտիմ պահանջը։ Մայր Աթոռի օրը դա արդեն ապացուցեց։ Ուստի խնդիրը ուժերի պակասը չէ։ Խնդիրը այն է, երբ նպատակները սահմանափակվում են միայն պաշտպանությամբ և չեն վերածվում առաջանցիկ օրակարգի։

Եթե Մայր Աթոռը մնա պերմանենտ պաշտպանական վիճակում, նա մշտապես լինելու է սպառնալիքի տակ, մշտապես լինելու է ասպատակության սպասման ռեժիմում։ Իսկ եթե կատարվի անցում հստակ, համարձակ և խորհրդանշական ստրատեգիայի՝ կոնկրետ նպատակներով, ապա փոխվում է խաղի ամբողջ տրամաբանությունը։ Այլևս ոչ թե դու ես սպասում հաջորդ հարձակմանը, այլ ստիպում ես հակառակ կողմին արձագանքել քո դրված խնդիրներին։

Քաղաքական պայքարում հաղթում է ոչ թե նա, ով ամենաերկարն է դիմանում հարվածներին, այլ նա, ով կարողանում է կոտրել պերմանենտ պաշտպանության հոգեբանությունը և վերածել այն նախաձեռնության։ Հովհաննավանքը հենց այդ

You may also like

Ժամանակավոր հրադադարի ժամանակավոր չեզոքությունը և ռիսկերը

09.07.2026

Թուրքական աջակցությամբ Փաշինյանի ռեժիմը թիրախում ունի Հայ Առաքելական եկեղեցին

09.07.2026

Ի՞նչ է արել ընդդիմությունը։ Որոշակիության բացակայությունը և միավորման անհնարինությունը

09.07.2026

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress