Day: November 26, 2025

Հայաստանում նվազագույն աշխատավարձի հաշվարկման մեթոդաբանությունը և սոցիալ-տնտեսական իրողությունները
Հայաստանում առայսօր բացակայում է ինչպես նվազագույն աշխատավարձի հաշվարկման հստակ և պաշտոնապես հաստատված մեթոդաբանությունը, այնպես էլ ապրանքների և ծառայությունների բազային փաթեթի սահմանումը։ Այս մասին ասվում է «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանում» հետազոտության մեջ, որը ներկայացվել է ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայում։ 2004 թվականին ընդունված «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքով կառավարությունը պետք է պաշտոնապես

Արդշինբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրեցին ավելի քան 155 մլն դոլարի արժողությամբ վարկային պայմանագրեր
Հայաստանում Եվրամիության դեսպանատան և երկու հեղինակավոր ֆինանսական հաստատությունների՝ Արդշինբանկի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը խորացել է՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը։ Նոյեմբերի 26-ին կայացած արարողության ընթացքում կնքվեցին երեք նոր պայմանագրեր, որոնց ընդհանուր ֆինանսավորման չափը կազմում է ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս միջոցները կուղղվեն երեք հիմնական ուղղություններով՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՁ) վարկավորմանը, կանաչ տնտեսության