Day: November 15, 2025

Written by Լուսինե Մկրտչյան15.11.2025
ԱՎԵԼԻ ԹԱՆԿ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Article
Հայաստանում սպառողական գները շարունակում են աճել։ Աճի չափն ինքնին կարող է թվալ ոչ այնքան էական, սակայն տպավորիչ է այն հանգամանքը, որ թանկացման գործընթացը ընդգրկել է գործնականում ամեն ինչ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հոկտեմբերին՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, սպառողական գները աճել են 3,7%-ով։ Այս աճը, սակայն, ոչ թե միանգամյա երևույթ է, այլ միտում,