Day: November 14, 2025

Written by Լուսինե Մկրտչյան14.11.2025
ՎԶԵԲ-ը կնքեց 150 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր Ամերիաբանկի հետ՝ աջակցելու մասնավոր հատվածին և կանաչ տնտեսությանը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Article
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է 150 միլիոն եվրոյի ընդհանուր սահմանաչափով վարկային փաթեթ Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի՝ Ամերիաբանկի համար։ Այս մասին հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։ Գործարքը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը, հատկապես միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։ Վարկի միջոցները կօգտագործվեն նոր վարկավորման ծրագրերի իրականացման համար՝ ուշադրություն դարձնելով մարզերի