Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • Տաթևում տրամադրվեց հող՝ արցախցի տեղահանված ընտանիքների համար
Written by Նանե Հարությունյան23.02.2026

Տաթևում տրամադրվեց հող՝ արցախցի տեղահանված ընտանիքների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Article

Տաթև համայնքում Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ՏաԹևեր ճոպանուղուն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Տաթև համայնքում ապաստանած Արցախից տեղահանված յոթ ընտանիքի՝ այն մշակելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

Հողատարածքն օգտագործելու առաջարկը ներկայացվել է տարածքին մոտ գտնվող Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում բնակվող արցախցի ընտանիքներին։ Արձագանքել և հողը մշակելու պատրաստակամություն են հայտնել 7 ընտանիք։ Հողերի հանձնման գործընթացը համակարգել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, որը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը։

Շահառուները նոտարական հաստատմամբ արդեն ստացել են իրենց բաժին հողամասերը, որոնք բաշխվել են ըստ ընտանիքի անդամների թվի՝ հավասարության սկզբունքով։ Գործակալությունն իր վրա է վերցրել նաև փաստաթղթային ձևակերպումների և նոտարական ծախսերը՝ գործընթացը դարձնելով ամբողջությամբ հասանելի շահառուների համար։

Քաշաթաղից բռնի տեղահանված և այժմ Շինուհայրում բնակվող Կատին Հակոբյանի խոսքով, նախաձեռնությունն իրենց համար կենսական նշանակություն ունի․ «Ապրում ենք սոցիալապես ծանր պայմաններում, ընտանիքի անդամներից ոք աշխատում չի։ Այս հողը մեզ համար հնարավորություն է՝ մեր սեփական աշխատանքով թեթևացնելու ընտանիքի բեռը»։

Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանը նշում է, որ համայնքում առկա գյուղատնտեսական նշանակության հողերը ամբողջությամբ մշակվում են, իսկ տեղահանված ընտանիքներն Արցախում ունեցել են գյուղատնտեսությամբ զբաղվելու մեծ փորձ։ Հետևաբար, կարևոր էր նրանց համար ևս ստեղծել աշխատելու և ինքնուրույն եկամուտ ապահովելու հնարավորություն։ «Այս նախաձեռնությունը նրանց տալիս է իրական հնարավորություն՝ սեփական աշխատանքով ապահովելու ընտանիքի բարեկեցությունը և նվազեցնելու սոցիալական կախվածությունը», — ընդգծում է նա։

Այս նախաձեռնությունը տեղահանված արցախցիների աջակցության հերթական ծրագրն է, որն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի աջակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության միջոցով։ Այն միտված է ոչ միայն սոցիալական հետևանքների մեղմմանը, այլև արժանապատիվ աշխատանքի, համայնքային ինտեգրման և ինքնաբավ կյանքի հնարավորությունների ստեղծմանը։

You may also like

ԲԱՑԱՌԻԿ ԶՐՈՒՅՑ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.05.2026

Հունիսի 7-ի ընտրությունները ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ Սյունիքի ապագայի ճակատագրական ջրբաժանն են

15.05.2026

Ամերիկյան լրագրողներ. Փաշինյանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանում անհավատարիմ բիզնեսի դեմ

14.05.2026

Archives

  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress