Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՌԴ ԱԳՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԸՆԴՀԱՏԵԼ ԼՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԲԱՑ ԹՈՂԵԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Written by Նանե Հարությունյան04.12.2025

ՌԴ ԱԳՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԸՆԴՀԱՏԵԼ ԼՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԲԱՑ ԹՈՂԵԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Article

Հայաստանը ժամանակին ընդհատել է առարկայական բանակցությունները, որտեղ կար նաև հակամարտությունը կարգավորելու հնարավորւթյուն՝ հաշվի առնելով բնակչության շահերը. թող պատասխանեն, թե ում մեղքով ամեն ինչ այսպես ստացվեց։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումը։

Զախարովան նշել է, որ Մոսկվան երբեք բանակցություններ չի վարել այնպես, ինչպես Երևանում են արտահայտվել, Արցախի անկախության կամ Հայաստանին նրա միացման շուրջ։ Նրա խոսքով՝ 2021 թվականին ԶԼՄ-ների հարցին ի պատասխան Իգոր Պոպովի՝ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի՝ հայտարարությունը փաստերով հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածում արված պնդումը, թե ռուսական առաջարկները հանգում էին Ադրբեջանին յոթ շրջանները «հենց այնպես» վերադարձնելուն՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու։

«Իրականում ամեն ինչ մի փոքր այլ է եղել, եթե ոչ լիովին հակառակը», – շեշտել է նա՝ հորդորելով ուշադիր ուսումնասիրել Հայաստանի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթերը։ Դրանցից են Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին հռչակագրի նախագիծը, նշված հռչակագրին աջակցելու մասին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարության նախագիծը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի նախագիծը։

Ըստ նրա՝ այդ փաստաթղթերը քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցություններում՝ մինչև 2018 թվականի մայիսին Երևանում տեղի ունեցած իշխանության փոփոխությունը։ Կողմերից ոչ մեկը դրանք չի մերժել, թեև լիարժեք համաձայնության հասնել չի հաջողվել։ Զախարովան հիշեցրել է, որ բանակցությունները վարվել են կանոնավոր հիմունքներով մինչև 2018–2019 թվականները, երբ Փաշինյանի վարչակազմը փաստացի ընդհատել է առարկայական երկխոսությունը։

Նա նաև հիշեցրել է, որ այդ ժամանակ Երևանում սկսել են խոսել Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին՝ որպես Հայաստանի առաջնահերթություն։ Փաշինյանը համապատասխան հայտարարություններ է արել 2019 թվականի մարտին և օգոստոսին՝ Ստեփանակերտում, որտեղ հստակ հայտարարել է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։

«Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո», – հավելել է նա՝ նկատելով 2020 թվականի աշնանը տեղի ունեցած Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, որը դադարեցվել է միայն Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։

Զախարովան ընդգծել է, որ այդ ժամանակվանից ի վեր ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի, ավելի ճիշտ՝ նրա ղեկավարության դիրքորոշումն է փոխվել։ Նա նշել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ վարչապետ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը։ Սակայն փաստաթղթում, նրա խոսքով, որևէ հիշատակում չի եղել տարածաշրջանի բնակչության իրավունքների, ազատությունների, շահերի կամ մտահոգությունների մասին։

«Հրապարակված փաստաթղթերը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ բանակցությունների տարբեր փուլերում հնարավորություններ էին բացվում հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծման և այնտեղ բնակվող մարդկանց շահերի հաշվառման համար։ Դա իրականացնելու համար պահանջվում էին ռազմավարական տեսլական և կողմերի քաղաքական կամք։ Միջնորդների խնդիրն է օգնել Բաքվին և Երևանին, այլ ոչ թե ամեն ինչ անել նրանց փոխարեն։ Հնարավորություններ եղել են և դրանք բաց են թողնվել, բայց դա մեր մեղքը չէ», – հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հիմնական հարցն այն է, թե ով է պատասխանատու բաց թողնված հնարավորությունների համար։ «Թող այս հարցի վերաբերյալ Հայաստանի քաղաքացիներին պատասխանեն այս պետության ղեկավարները», – եզրափակել է դիվանագետը։

You may also like

Ժամանակավոր հրադադարի ժամանակավոր չեզոքությունը և ռիսկերը

09.07.2026

Թուրքական աջակցությամբ Փաշինյանի ռեժիմը թիրախում ունի Հայ Առաքելական եկեղեցին

09.07.2026

Ի՞նչ է արել ընդդիմությունը։ Որոշակիության բացակայությունը և միավորման անհնարինությունը

09.07.2026

Archives

  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Jun    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress