
Հայաստանի բանկային համակարգը ֆինանսավորեց 300 մլն դոլար արժողությամբ Firebird AI մեգանախագիծը
ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ վեց ֆինանսական կառույցներ՝ Արդշինբանկ, Ակբա բանկ, Էվոկաբանկ, Ֆասթ Բանկ, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ, միավորվել են մեկ մեգանախագծի շուրջ՝ տրամադրելու 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում Firebird AI ընկերությանը։ Այս մասին հայտարարվեց մարտի 26-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։
Այս սինդիկացված վարկավորման շրջանակում ընդհանուր ծավալը կազմում է 450 մլն ԱՄՆ դոլար, որի հիմնական մասը ձևավորվել է հենց վեց բանկերի համատեղ ջանքերով։ Արդշինբանկի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ իրականացված գործարքը Հայաստանի ֆինանսական շուկայում սահմանում է լայն սինդիկացված վարկավորման նոր ձևաչափ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի գլխավորած պատվիրակությունները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ սա ներդրում է ոչ միայն Firebird AI ընկերության, այլև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, նորարարության, գիտության և տնտեսության զարգացման մեջ։ Նա ընդգծեց, որ նախագիծը բխում է 2025 թվականին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտներում երկկողմ փոխըմբռնման հուշագրից, որը կապահով կոնկրետ կիրառական արդյունքներ պետության համար։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ Firebird նախագծի հաջող ֆինանսավորումը վկայում է, որ Հայաստանի բանկային համակարգը հասել է որակական նոր մակարդակի և ունի բավարար ներուժ՝ գնահատելու, կառուցելու և ուղեկցելու նման մասշտաբի ներդրումային ծրագրեր։
Նախագծի երկրորդ փուլը, որի մասին հայտարարվել էր ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ փետրվարին Երևան կատարած այցի ընթացքում, նախատեսում է լրացուցիչ՝ շուրջ 41,000 NVIDIA պրոցեսորների ներգրավում, ինչը ընդհանուր ներդրումների ծավալը կհասցնի մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սա նշանակում է, որ Հայաստանը կդասվի աշխարհի այն երկրների շարքում, որոնք ունեն արհեստական բանականության խոշորագույն և առավել հզոր հաշվողական ենթակառուցվածքներ։
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ընդգծեց, որ այս համագործակցությունը ներկայացնում է երկու երկրների ուժեղ կողմերը՝ օգտագործելով ԱՄՆ-ի առաջատար տեխնոլոգիական արտահանման արժեքը՝ ներառյալ NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորները (GPU-ներ) և Dell-ի տեխնոլոգիաները, միաժամանակ հենվելով Հայաստանի զարգացած բարձր տեխնոլոգիական ոլորտի ներուժի վրա։
Սույն գործարքը նաև ամենախոշորն է` որպես ֆինանսավորում, իսկ նախագիծը՝ որպես ԱՄՆ ներդրում Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։
Firebird-ի արհեստական բանականության գործարանը դառնալու է տարածաշրջանի ամենահզոր հաշվողական և ԱԲ տվյալների մշակման կենտրոնը։ Այն հետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին հնարավորություն կընձեռի մասշտաբային կերպով ներդնել նորագույն ԱԲ տեխնոլոգիաներ՝ Հայաստանը դիրքավորելով որպես գլոբալ տեխնոլոգիական լանդշաֆտի զարգացող ուժ։
You may also like
Archives
Calendar
| M | T | W | T | F | S | S |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | |||||


