Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԴՅԱ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ ԴԱՍԵՐԸ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԻՍԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Written by Նանե Հարությունյան29.11.2025

ԼԻԴՅԱ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ ԴԱՍԵՐԸ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԻՍԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Article

Նոյեմբերի 20-ին հայ հասարակությանը, որը հաճախ անտարբերության պատրանքի մեջ է, բառացիորեն ցնցրեց միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին ևս 3 ամսով կալանքի տակ թողնելու որոշումը։ Արձագանքն այնքան զգալի էր, որ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 27-ին, նույն դատավորը հապճեպ չեղարկեց իր որոշումը, գրավի դիմաց ազատելով նրան կալանքից և փոխարինելով դա վարչական հսկողությամբ։

Այս փոփոխությունը, որը տեղի ունեցավ դատական դահլիճից Լիդյայի ազատ արձակումից հետո, ցույց տվեց, որ իշխանությանը ստիպել է հանրային ճնշումը, որի մասին ոչ մի կասկած չկա։ Այդ մասին արդեն գրել են նրա փաստաբանը և բազմաթիվ այլ օգտատերեր՝ շեշտելով, որ վճռի վերանայումը ոչ թե արդար դատարանի, այլ հանրության արձագանքի հետևանքն է։

«Պատահական չէ, որ մեղադրող կողմն իր խոսքում փորձեց հերքել, թե դա պայմանավորված չէ սոցցանցերում գրառումներով, ակցիաներով, այլ սահմանափակվում է իրավական հիմքերով»,- ասաց Տաթևիկ Սողոյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի դեմ հարուցված գործն ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել իրավագիտության հետ։ Եվ այդուհանդերձ Բագրատ Սրբազանի թիմակիցը ստիպված եղավ 5 ամիս անցկացնել ճաղերի հետևում՝ «ահաբեկչության նախապատրաստման և իշխանազավթման փորձի» ի սկզբանե ծիծաղելի ու շինծու մեղադրանքով։

Լիդյա Մանթաշյանի կալանքի երկարաձգումը «Սրբազան պայքարի» մի շարք այլ կողմնակիցների խափանման միջոցը տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ փոխարինելու խորապատկերին իսկապես այն աստիճան անհեթեթ դիտվեց, որ հայ հասարակությունը, որը մեծամասամբ պարուրված է անտարբերության և պասիվ սպասումի սարդոստայնով, իրոք ըմբոստացավ։

Բազմաթիվ գրառումներ սոցցանցերում, ակտիվիստների բողոքներ, 44-օրյա պատերազմի հերոսի անժամկետ նստացույց Գլխավոր դատախազության շենքի մոտ, իրավաբանների և իրավապաշտպանների մասնագիտական գնահատականներ, մամուլի հրապարակումներ և արձագանք նույնիսկ արտասահմանից. այս ամենն այնքան վախեցրեց իշխանություններին, որ դատավորին հանձնարարվեց անհապաղ ազատ արձակել Բագրատ Սրբազանի հավատարիմ թիմակցին։

Լիդյան՝ պայծառ ժպիտով ու անկոտրում կամքով հմայիչ կինը, այն էլ այդպիսի հայտնի ազգանվան կրող, դարձել է պայքարի, թուրքամետ ռեժիմին դիմադրության և այն հույսի յուրօրինակ խորհրդանիշ, որ իշխանություններին չի հաջողվի իրականացնել իրենց հակահայկական ծրագրերը։ Միևնույն ժամանակ հասարակական արձագանքը ցույց տվեց, որ դավաճանների իշխանության չարիքից հնարավոր է ազատվել միայն կազմակերպված, համակարգված և համախմբված դիմադրության արդյունքում։

Նշենք մի քանի գործոններ, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «Լիդյա Մանթաշյանի դասեր»։

Նախ, նույն դատավորի կողմից մեկ շաբաթվա տարբերությամբ կայացված ճիշտ հակառակ վճիռները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ դատական համակարգը մեկ մարդու ձեռքում է և ամեն ինչում ենթարկվում է նրա ցանկություններին ու շահերին։ Փաշինյանական դատավորները անվերապահորեն ենթարկվում են ռեժիմի պարագլխին, ինչպեսև իրավապահ ողջ համակարգը, կուրորեն կատարելով նրա բոլոր պահանջները և իսպառ անտեսելով օրենքներն ու իրավական նորմերը։ Ընդ որում Մանթաշյանի կալանքի երկարաձգումը կրկին ընդգծեց պետական համակարգի խոր անմարդկայնացումն ու Նիկոլի օգտին աշխատող մարդկանց բարոյազրկությունը։

Երկրորդ, այդ վճիռը բացահայտեց «Սրբազան պայքարի» դեմ հարուցված քրեական գործի իրավաբանական բացարձակ սնանկությունը, որով բանտախուց են նետվել տասնյակ հայրենասերներ, որոնք «համարձակվել» են ոչ միայն իշխանությունների տեսակետից տարբերվող սեփական կարծիք ունենալ Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այլև բացահայտ հանդես գալ Նիկոլի ապազգային, կործանարար քաղաքականության դեմ։

18 «արդարների» գործը յուրօրինակ լակմուս դարձավ երկրում տիրող սանձարձակ բռնաճնշումների, իրավական և քաղաքական կամայականությունների համար, որոնց արդյունքում այսօր ճաղերի հետևում, վարչական հսկողության և տնային կալանքի տակ են «քաղբանտարկյալ» եզրույթի միջազգային չափանիշներին համապատասխանող 60-ից ավելի մարդիկ։ Ակնհայտ է, որ պատշաճ դիմադրության չբախվելով՝ ռեժիմը շարունակելու է հնձել բոլորին, «մաքրելով» քաղաքական դաշտը 2026-ի ճակատագրական ընտրություններ

You may also like

ԲԱՑԱՌԻԿ ԶՐՈՒՅՑ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.05.2026

Հունիսի 7-ի ընտրությունները ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ Սյունիքի ապագայի ճակատագրական ջրբաժանն են

15.05.2026

Ամերիկյան լրագրողներ. Փաշինյանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանում անհավատարիմ բիզնեսի դեմ

14.05.2026

Archives

  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« May    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress