
Իմ մեկնաբանությունը Ռոբերտ Քոչարյանի ելույթի և ընտրական մթնոլորտի մասին
Իմ և շատ հանրային գործիչների մոտ Ռոբերտ Քոչարյանի ելույթի, «Հայաստան» դաշինքի միջոցառումների վերաբերյալ հարցերին իմ պատասխանը միանշանակ է՝ դրանք լավ էին։ Լավն էր «Ուժեղ Հայաստանի» համագումարը, դրա ծրագրային դրույթները, Թաթոյանի ասելիքը, «Առաջարկ Հայաստանին» նախագիծը։ Բացի այդ, լավն են լինելու ԲՀԿ-ի առաջիկա համագումարը և ուղերձները, ինչպես նաև ԱԺ ընտրություններին չմասնակցող այլ ուժերի, հանրային գործիչների ասելիքը։
Սակայն այս լավ ասելիքը, այս ծրագրային մոտեցումները հաղթանակի վերածելու համար անհրաժեշտ է կատարել մեկ, բայց շատ կարևոր գործ՝ փոխել մթնոլորտը, ձևավորել մեր իրավիճակին ադեկվատ հանրային մթնոլորտ։
Այս փոփոխությունը պետք է սկսվի պարզ, բայց միասնական քայլով։ Յուրաքանչյուր ընտրողի և ամբողջական հասարակությանը պետք է դնել հստակ հարցադրում. դու, այս իշխանության հետ միաձայն, Ալիևին ասո՞ւմ ես շնորհակալություն։ Թե՞ ոչ։ Այս հարցը պետք է մտնի ամեն տուն, դառնա քաղաքական բանավեճի կենտրոնական թեման։
Նման մարտավարությամբ մենք կստանանք 20/80 համամասնություն։ 20 տոկոսը կլինեն այն մարդիկ, ովքեր կշարունակեն ապրել հին մթնոլորտում, իսկ մայիսին մենք արդեն կունենանք 80 տոկոս, որոնք սկզբունքային ընտրություն կատարած քաղաքացիներ են։ Դրանից հետո մեր ծրագրային մոտեցումները, քննարկումները, առաջարկները կլինեն այդ 80 տոկոսի համար։ Ու հունիսի 7-ին կունենանք ընտրություն կատարած հասարակության (Ալիևին շնորհակալություն ՉԱՍՈՂՆԵՐԻ) քվեարկություն, որը կհանգեցնի հաղթանակի՝ այս կամ համամասնությամբ, բայց՝ հաղթանակ։
Այս ընթացքն իրականացնելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք, ոչ թե ընդդիմադիր էգոցենտրիզմ։ Պետք է հասկանալ, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ։ Սա պատմական-քաղաքակրթական ընտրություն է։
Առաջիկա շաբաթներին ընտրողից պետք է քաղաքացի ստանալ։ Եթե մենք չհասկանանք, որ սա է բեկումնային պահը, ապա մենք կմնանք ընտրական հայկական անոմիալիայի մեջ։ Եթե սա չարեցինք՝ շատերը չեն հասկանալու, թե ինչու պետք է աշխատեն և քվեարկեն ՔՊ-ի օգտին՝ ոչ թե շեֆի, տնօրենի, բարեկամի, քավորի, ձայն բերողի հորդորով կամ սեփական փոքր շահի թելադրանքով, այլ՝ հանրային շահի և երկրի ապագայի համար։


