
Ռուսաստանն «օլիմպիական հանգստությամբ» է հետևում Հայաստանի իշխանությունների գործողություններին
Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Երևանի եվրաինտեգրման քայլերին և դրանց համապատասխանությանը ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններին։
«Այս բարդ ժամանակաշրջանում պարոն Սիմոնյանը, ով, չնայած սկանդալային հայտարարություններին, մնում է Հայաստանի խորհրդարանի նախագահը, պաշտոնապես հանդիսանում է պետության առաջին դեմքերից մեկը, թեև իշխանության իրական կոնֆիգուրացիան այլ է։ Նա կանոնավոր կերպով մասնակցում է Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական համագործակցության միջոցառումներին, սակայն երկխոսության արդյունավետությունը հարցականի տակ է մնում։
Եթե նայենք ռացիոնալ տեսանկյունից, երկու կողմերն էլ պետք է կանխատեսելիորեն հասկանան միմյանց դիրքորոշումները։ Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և Ռուսաստանն ուշադիր հետևում է Երևանի եվրաինտեգրման քայլերին։ Մոսկվայի համար կարևոր է, թե ինչպես դրանք կհամադրվեն ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների և երկկողմ նախագծերի հետ։ Այս հարցերի կառուցողական քննարկման ցանկացած հնարավորություն պետք է ողջունվի»,- նշել է փորձագետը։
Ըստ Արեշևի՝ Հայաստանը գործում է սեփական հայեցողությամբ, իսկ Ռուսաստանը դրան արձագանքում է «օլիմպիական հանգստությամբ»։
«Առնվազն կարևոր է հասկանալ միմյանց մտադրությունները։ Հայկական կողմն իր հայտարարություններով և կոնկրետ գործողություններով ցույց է տալիս, որ կարող է գործել այնպես, ինչպես հարմար է գտնում, և Ռուսաստանի կողմից իրական հակազդեցություն մենք չենք տեսնում։ Ռուսական կողմը դրան նայում է «օլիմպիական հանգստությամբ»։ Հետաքրքիր է՝ որքա՞ն երկար սա կարող է շարունակվել։ Քաղաքական և խորհրդարանական մակարդակներում նորմալ երկխոսության բացակայությունն այսպես թե այնպես անդրադառնալու է մեր երկրների առևտրատնտեսական փոխգործակցության վրա։ 2025 թվականի արդյունքները ոչ այնքան վարդագույն պատկեր են ցույց տալիս։ Սակայն, ինչպես բազմիցս ընդգծել են ռուսաստանյան ներկայացուցիչները, Հայաստանն անկախ երկիր է և իրավունք ունի հարաբերություններ կառուցել նրանց հետ, ում հետ հարմար է գտնում։ Կարևոր է միայն, որ դա չհանգեցնի ծայրահեղ բացասական հետևանքների»,- նշել է քաղաքագետը։
You may also like
Archives
Calendar
| M | T | W | T | F | S | S |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
| 28 | 29 | 30 | ||||


