Day: December 5, 2025

ՀՆԱ-ի աճը, որը չի հասնում մարդկանց սրտին
Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ Հայաստանը աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճի տեմպերով։ Այս տեղեկությունը, թեև տպավորիչ է թվում թղթի վրա, իրականում բացահայտորեն հակասում է երկրի միջին վիճակագրական քաղաքացու կյանքի իրական պատկերը։ Իրականում, Հայաստանի ՀՆԱ-ն վերջին տարիներին իսկապես աճել է, սակայն այս աճը չի թարգմանվել բնակչության

2019 թվականի առաջարկը, որը կլիներ նույնը, ուղղակի չէին լինի 5000 զոհերը
Հրապարակված բանակցային փաստաթղթերը, որոնք վերաբերում են Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, պարզեցնում են պատկերը։ Իմ վերլուծությամբ՝ դրանցում ամենակարևոր փաստը 2019 թվականին Հայաստանին ներկայացված առաջարկն է, որը, ըստ էության, ենթադրում էր խաղաղ կարգավորում և պատերազմի բացառում։ Այս փաստաթղթերի հրապարակումը հաստատում է այն, ինչի մասին ես խոսում եմ արդեն երկար տարիներ՝ այն, որ 2019 թվականի սեպտեմբերին իշխանությունները մերժեցին

Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Արդշինբանկը հայտարարում է իր անգրավ սպառողական վարկերի պայմանների բարելավման մասին՝ անվանական տոկոսադրույքը իջեցնելով սկսած 12.9%-ով։ Այս նոր պայմանը նախատեսում է, որ բանկի վճարային քարտով աշխատավարձ կամ կենսապահովում ստացող հաճախորդները կարող են ստանալ անգրավ սպառողական վարկ՝ իջեցված տոկոսադրույքով։ Վարկի հնարավոր գումարը տատանվում է 150,000-ից մինչև 50,000,000 դրամ, իսկ վարկի ժամկետը՝ 36-ից մինչև 120 ամիս։ Վարկը մարվում

Փաշինյանի իշխանության տակ ադրբեջանցի հատուկ ջոկատայինների ներկայությունն ու «խաղաղության» սցենարը
Ես վաղուց զգուշացնում էի, բայց հիմա կարող եմ ասել՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, այս թեման կդառնա օրակարգ։ Փաշինյանի իշխանության տակ ադրբեջանցի հատուկ ջոկատայիններն ու պատրաստված խմբերը կգան Հայաստան և կտեղավորվեն այստեղ՝ շատ «խաղաղ» ձևով։ Սա, ցավոք, արդեն հստակ է։ Ովքեր ուզում են թախտին նստել ու սպասել բախտին կամ դեռ իրենց համոզել, որ կան