Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Feb    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է բողոքարկել դատավճիռը
Written by Աստղիկ Պետրոսյան25.02.2026

Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է բողոքարկել դատավճիռը

ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ Article

Իմ որոշումը չբողոքարկել Բաքվում իմ նկատմամբ կայացված 20 տարվա ազատազրկման դատավճիռը հիմնված է իմ ընտանիքի կողմից տարածված հայտարարության վրա։ Ես գիտակցաբար որոշել եմ հրաժարվել լեգիտիմացնելու այն գործընթացը, որը, իմ կարծիքով, ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։

Այս որոշումը, սակայն, չի նշանակում դատավճիռի հետ համաձայնություն կամ պաշտպանությունից հրաժարում։ Իրականում, այն հանդիսանում է հրաժարում՝ մասնակցելու դատական գործընթացի իմիտացիային։

Բաքվում տեղի ունեցած լսումները, որոնք պետք է լինեին դատաքննություն, իրականում «բեմականացում» էին։ Դրանք անցկացվել են դռնփակ, առանց անկախ դիտորդներին ներկա գտնվելու հնարավորություն տալու, իսկ իմ պաշտպանական միջնորդությունները՝ անտեսվել են։ Ես նույնիսկ ֆորմալ առումով հասկանալու հնարավորություն չեմ ունեցել 20 տարվա ազատազրկման հիմքերը, քանի որ դատավճիռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում հրապարակվել չէր, իսկ ինձ՝ որպես դատապարտված անձ, դրա պաշտոնական, գրավոր տեքստը՝ պատշաճ թարգմանությամբ, տրամադրվելուց հետո։

Բողոքարկումն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն, երբ խախտումները ունեն համակարգային բնույթ և առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի։

Վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչը, իմ կարծիքով, տեղի չունի։ Ես գիտակցաբար հրաժարվում եմ մասնակցելու այս ֆորմալ գործընթացին։

Չեմ ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում եմ քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։ Հրաժարումը բողոքարկումից ոչ թե պայքարի ավարտն է, այլ հրաժարում՝ «ֆարսին մասնակցելուց»։

Կշարունակեմ պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների և միջազգային այլ ատյանների միջոցով։

Հիշեցնեմ, որ փետրվարի 17-ին Բաքվում ինձ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, դատապարտել են 20 տարվա ազատազրկման։ Փետրվարի 5-ին Բաքվի դատարանը հրապարակել էր նաև Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների դատավճիռները՝ ցմահ և 20 տարվա ազատազրկման։

You may also like

Վեհափառի Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում

23.03.2026

Իրանի հարցը. ԱՄՆ-ի համար լավ տարբերակներ չկան

23.03.2026

ԱՄՆ հետախուզությունը կանխատեսում է Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի անորոշությունը

20.03.2026

Archives

  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Feb    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress