Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Feb    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • Պետական պարտքի «բեռը» նվազել է, սակայն դրա օգուտը պետք է զգացվի հասարակության կողմից
Written by Լուսինե Մկրտչյան24.02.2026

Պետական պարտքի «բեռը» նվազել է, սակայն դրա օգուտը պետք է զգացվի հասարակության կողմից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Article

ՀՀ ֆինանսների նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2017 թվականին պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 59 տոկոսը, իսկ 2025 թվականին այն կազմում է 49 տոկոս։ Նրա խոսքով՝ թեև պարտքի բացարձակ գումարը աճել է, սակայն դրա «բեռը» նվազել է, ինչը դարձել է սպասարկման համար ավելի հեշտ։

Այս գնահատականին կասկածի տակ առնելով՝ տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը նշել է, որ նման ցուցանիշը կարելի է դրական գնահատել միայն այն դեպքում, եթե պետական պարտքի կառավարումը կայուն և վերահսկելի լինի, իսկ տնտեսության կառուցվածքը՝ ավելի ռիսկային չլինի։

«Մեր տնտեսության ավելի քան 50 տոկոսը կազմում են առևտուրը և ծառայությունները։ Քանի դեռ չունենք բարձր ավելացված արժեք ստեղծող ընկերություններ, պետական պարտքի կառավարումը շատ ռիսկային է՝ անկախ նրանից, թե համախառն ներքին արդյունքի մեջ տոկոսային առումով փոքրացե՞լ է, թե՞ ոչ։ Դա որևէ նշանակություն չունի»,- ասել է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ բյուջեի ծախսերի մոտ 10-11 տոկոսը ուղղվում է պետական պարտքի սպասարկմանը։ Ֆարմանյանը կարևորել է նաև սպասարկման տոկոսադրույքը։ Նրա կարծիքով, եթե պետական պարտքի մասին խոսքը դրական է, ապա դրա օգուտը պետք է շոշափելի լինի հասարակ քաղաքացու համար։

«Հասարակ քաղաքացին պետք է հարցնի՝ ինչու՞ են կենսաթոշակները չի բարձրանում։ Եթե պետական պարտքը չի ուղղվում այնպիսի ոլորտների, որոնք հավելյալ եկամուտ են ստեղծում և մարդկանց կյանքը դեպի լավն են փոխում, այդ թվերը որևէ էական նշանակություն չունեն»,- ընդգծել է նա։

Տնտեսագետը նաև նշել է, որ ՀՆԱ-ի աճի մասին հայտարարությունները հաճախ պարզապես մանիպուլյացիա են։ Նրա խոսքով՝ ծառայությունների ոլորտում գների աճը, որը մտնում է ՀՆԱ-ի մեջ, արհեստականորեն ցուցաբերում է աճ։

«Ես ընդամենը մի բան գիտեմ․ ցանկացած ներդրում, տնտեսական աճ կամ հաջողություն մարդը պետք է զգա իր մաշկի վրա։ Եվ քանի դեռ թոշակառուն կամ մյուս քաղաքացիները դրական փոփոխություն չեն զգացել՝ ինչ թիվ ուզեն, կարող են ասել»,- եզրափակել է Հայկ Ֆարմանյանը։

You may also like

ՀՀ իշխանությունները թերակատարում են ռազմարդյունաբերության զարգացման ծախսերը

02.02.2026

Հայաստանի տնտեսական ճանապարհը՝ քաղաքական գնով

09.01.2026

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՆԳ ԱՄԵՆԱՎԻԹԽԱՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ

08.01.2026

Archives

  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Feb    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress