Skip to content

Menu

  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Archives

  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

January 2026
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Dec    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress

Տեսակետ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
You are here :
  • Home
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • Հայաստանի տնտեսական ճանապարհը՝ քաղաքական գնով
Written by Լուսինե Մկրտչյան09.01.2026

Հայաստանի տնտեսական ճանապարհը՝ քաղաքական գնով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Article

Հայաստանի տնտեսական զարգացման վերջին մի քանի տարիների ամենախորհրդանշական իրադարձություններից մեկը 2025 թվականի սկզբին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության կտրուկ անկումն էր։ Սակայն, ինչպես հաճախ լինում է, թվերը թաքնում են իրենցից ավելի բարդ և խորը պատկեր։

Իրականում, այս անկումը վերադարձ է բնական, օրգանական մակարդակին։ Երկնիշ աճի պատրանքը, որը տեսնում էինք վերջին տարիներին, ձևավորվել էր ոչ թե տնտեսության կառուցվածքային վերափոխման արդյունքում, այլ աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված վերաարտահանման գործառույթի հաշվին։ Այս մոդելը, որը հաճախ անվանում են «վերաարտահանում», ծնվել էր արտաքին ճնշումների արդյունքում, ոչ թե ներքին զարգացման։

Այսօր Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության հրապարակային ցուցադրության։ Սակայն իշխանությունների հաշվարկը այստեղ ակնհայտորեն սխալ է։ Հենց վերջին տարիների տնտեսական աճն էր, որ ապահովում էր ռեժիմի հարաբերական լեգիտիմությունը։ Քանի դեռ տնտեսությունը աճում էր, սոցիալական հակասությունները սառեցված վիճակում էին։ Այժմ, Մոսկվայից հեռացման ֆոնին, անխուսափելի է դառնում ստագնացիան՝ լիովին կանխատեսելի ներքաղաքական ճգնաժամով։

Այս համատեքստում ցուցադրական է Դեն Բայերի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանի ՛՛սառը՛՛ ռեալիզմը։ Նա նշում է, որ Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի ՛՛կախվածությունից՛՛ ազատագրվելու համար և պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռների։ Լավ ձևակերպում է, հատկապես եթե այդ ձմեռները նախատեսվում է հաղթահարել այլոց ռեսուրսների և այլոց համբերության հաշվին։

Թվերը, սակայն, մետաֆորիկ չեն։ Ապրանքաշրջանառությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև նվազել է 12,4 մլրդ դոլարից մինչև 6 մլրդ, իսկ Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է 58%-ով։ Վերաարտահանման հանգույցի դերը չի կորցվել ինքնաբերաբար․ այն զիջվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ուղակի ճնշման ներքո՝ պատժամիջոցային համապատասխանության պահանջների շրջանակում։

Տնտեսական բազիսը կրկին հիշեցնում է իր մասին։ Կամ էլ առաջիկայում անխուսափելիորեն կհիշեցնի։

Վահե ԴԱՎԹՅԱՆ, էներգետիկ անվտանգության փորձագետ

You may also like

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՆԳ ԱՄԵՆԱՎԻԹԽԱՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ

08.01.2026

Հայաստանի հանքարդյունաբերությունը կարող է հայտնվել լուրջ ճգնաժամի եզրին մինչև 2038 թ․

08.01.2026

Հայաստանում նվազագույն աշխատավարձի հաշվարկման մեթոդաբանությունը և սոցիալ-տնտեսական իրողությունները

26.11.2025

Archives

  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025

Calendar

January 2026
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Dec    

Categories

  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Copyright Տեսակետ 2026 | Theme by ThemeinProgress | Proudly powered by WordPress