
ԲԱՔՎԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԻՄՆ Է
Իրավաբանական թիմը հայտարարում է, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելը քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք է, որը լիովին անհամատեղելի է արդար դատաքննության երաշխիքների հետ։
Այս դատավարությունը, մեր կարծիքով, ի սկզբանե ընթացել է Ադրբեջանի ներքին օրենսդրության և միջազգային պարտավորությունների լուրջ խախտումներով։ Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին։
Պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորությունից՝ ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։ Միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու մեր բազմիցս ձեռնարկած փորձերը խոչընդոտվել են։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։
Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում դրանց քաղաքական էությունը։ Պարոն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար։
Այս հանգամանքները հստակ ցույց են տալիս, որ դատական գործընթացը չի ապահովել արդարության և օրինականության սկզբունքները։
Սիրանուշ Սահակյան, Եղիշե Կիրակոսյան, Տարոն Սիմոյան
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն», «Equity Law Partners», «ELL PARTNERSHIP» իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներ։
You may also like
Archives
Calendar
| M | T | W | T | F | S | S |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | |||||


